Մատչելիության հղումներ

Ճարտարապետաշինարարականը ձգտում է հետ չմնալ ՏՏ զարգացումներից


Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում ինտերնետ կապ հայտնվել է դեռ 10 տարի առաջ, բուհի ղեկավարության խոսքով` համալսարանի ողջ տիրույթում գործում է նաեւ անլար ինտերնետ` WiFi: Սակայն ուսանողների մի մասը նշում է, որ համալսարանի տեխնիկական հարմարությունները ոչ բոլորին են հասանելի:

Ճարտարապետաշինարարականն ունի բավական հարուստ կայք, որը հագեցած է ուսանողի եւ դասախոսի համար անհրաժեշտ տեղեկություններով. ծնողներն անգամ կարող են իրենց երեխայի բացակայությունների մասին տեղեկանալ բուհի վիրտուալ տիրույթում: Այդուհանդերձ, ուսանողները պնդում են, որ հաճախ չեն օգտվում սեփական համալսարանի կայքից` նշելով տարբեր պատճառներ:

XS
SM
MD
LG