Մատչելիության հղումներ

Աբխազիայի վարչապետը հայ համայնքին աջակցություն է խոստանում


Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբան ընդունել է տեղի հայ համայնքի նորընտիր ղեկավար Սուրեն Կերսելյանին, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:

Կերսելյանը հանդիպման ժամանակ ներկայացրել է հայ համայնքի կառուցվածքը եւ գործունեության հիմնական ուղղությունները, պատմել Հայաստանի եւ հայկական սփյուռքի հետ իր ղեկավարած կազմակերպության կապերի մասին:

Քննարկվել են Սուխումիի թիվ 9 հայկական միջնակարգ դպրոցի վերանորոգման հետ կապված հարցեր:

Շամբան մի շարք հանձնարարականներ է տվել հանդիպման ժամանակ արծարծված խնդիրների լուծման ուղղությամբ եւ աջակցություն խոստացել Աբխազիայի հայ համայնքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG