Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում նկատված ավազափոշին վթարի հետեւանք չէ


Հայաստանում նկատված ավազափոշին որեւէ վթարի հետեւանք չէ, հաղորդում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` վերջին օրերի ընթացքում երկրի խոշոր կամ մանր ձեռնարկություններում որեւէ արտակարգ դեպք կամ պատահար չի արձանագրվել:

Ավելի ուշ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցեցին, որ «Երեւան քաղաքում եւ մերձակայքում մթնոլորտային օդում նկատվող դեղնավուն մշուշը պայմանավորված է արաբական երկրների անապատներից քամու բերած ավազափոշիով»:

«Մասնագետների գնահատումներով գերազանցումը կազմում է 2-2.3 անգամ, մինչդեռ վտանգավոր սահման է համարվում 30-40 անգամ գերազանցումը», - ընդգծում է բնապահպանության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG