Մատչելիության հղումներ

«Կիսաքուն` դեպի մանկապարտեզ». ծնողները բողոքում են քաղաքապետարանի «փորձերի» դեմ


Ապրիլի 12-ին իր 100-օրյա գործունեությունն ամփոփոխ ասուլիսում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ առավոտյան ժամերին մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում երթեւեկության խցանումները թեւթեւացնելու նպատակով փորձնական ծրագիր է իրականացվելու: Ապրիլի 18-ից մի խումբ ծնողներ բողոքում են Կենտրոն վարչական շրջանի 20 մանկապարտեզներում 8:30 դարպասները կողպելու դեմ:

Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Թողեք քնենք» անունով խումբ, որտեղ 100-ից ավելի ծնողներ իրենց մտահոգությունն են հայտնում մանկապարտեզների աշխատանքային ժամերը փոփոխելու կապակցությամբ, քննարկում հնարավոր լուծումները, պատրաստվում համապատասխան արձագանքով հանդես գալ:

Տրանսպորտային հոսքերը թեթեւացնելու նպատակով արված այս քայլը ծնողներին թույլ է տալիս ենթադրել, որ իրենց երեխաները քաղաքապետի մտահղացման փորձադաշտ են դարձել:

Քաղաքապետի բանավոր հրահանգը փորձնական կիրառվում է ապրիլի 18-ից մինչեւ մայիսի 18-ը: Հրահանգի համաձայն` ժամային փոփոխություններ են տեղի ունեցել ոչ միայն Կենտրոն վարչական շրջանի 20 մանկապարտեզներում, այլեւ մայրաքաղաքի տարբեր ծայրերում գործող մի քանի հանրակրթական դպրոցներում:

«Կիսաքուն` դեպի մանկապարտեզ»
please wait

No media source currently available

0:00 0:02:37 0:00

XS
SM
MD
LG