Մատչելիության հղումներ

Երեւանի Զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում տեղի ունեցավ խոհանոց-լաբորատորիայի, համտեսի եւ հանդիսությունների սրահի, ինչպես նաեւ նորակառույց ուսումնական հյուրանոցի բացման արարողությունը:

1943 թվականից Երեւանում գործող սպասարկման եւ սննդի արդյունաբերություն նախկին տեխնիկումը վերածվել է պետական քոլեջի, սակայն կրթության համապատասխան պայմաններ չունենալու պատճառով երկար տարիներ ճգնաժամ է ապրել: Միայն վերջերս կրթության նախարարության եւ Եվրամիության աջակցությամբ քոլեջը նորոգվել ու տեխնիկապես զինվել է եւ առաջարկում է մի շարք մասնագիտացումներ:

2006 թվականին Հունաստանի հետ համագործակցության շրջանակներում եւ Հունաստանի դեսպանատան նախաձեռնությամբ` քոլեջում ներդրվել է «Զբոսաշրջության եւ սպասարկման կազմակերպում» մասնագիտությունը, իսկ քոլեջում կառուցվել է ուսումնական հյուրանոց, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն ստանալ տեսական ու գործնական գիտելիքներ: Այդ ժամանակվանից քոլեջը վերանվանվել է` կոչվելով Զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ:
XS
SM
MD
LG