Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը ընդունել է Սերգեյ Նարիշկինին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին, ով Երեւանում է հայ - ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի կապակցությամբ:

«Մենք բարձր ենք գնահատում, որ Դուք այսօր Երեւանում եք եւ գլխավորում եք այսքան մեծ պատվիրակություն: Վստահ ենք, որ այսպիսի լայնամասշտաբ միջոցառումների անցկացման շնորհիվ կարող ենք պահպանել մեր երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների բարձր մակարդակը: Այն բխում է մեր պետական եւ ազգային շահերից, արտացոլում մեր ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող բարեկամությունը», - Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:

Սերգեյ Նարիշկինը, նշելով հայ - ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի աշխատանքների կազմակերպման բարձր մակարդակը եւ քննարկումների արդյունավետությունը, մասնավորապես, ասել է. - «Համաժողովը տարածաշրջաններին համագործակցության մեջ ներգրավելու լավ հնարավորություն է, որը, իմ կարծիքով, ավելի կամրապնդի Հայաստանի եւ Ռուսաստանի գործընկերությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG