Մատչելիության հղումներ

Կա՞ արդյոք գրական նոր շարժում Հայաստանում


Ավագ սերնդի գրողներն ու գրականագետները համաձայն են, որ ժամանակակից հայ գրականության մեջ կա երիտասարդների հեղինակած հետաքրքիր արձակ, թեեւ կարծում են, որ երիտասարդական գրական շարժման մասին դեռ վաղ է խոսել: Դրան հակառակ` երիտասարդ գրողները պնդում են, որ իրենք գրական «վերածնունդ» են բերել:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի կարծիքով` ժամանակակից հայ գրողների գրքերը չեն հասնում ընթերցողին, որովհետեւ գիրքը թանկ է, գրախանութներ չկան: Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանին էլ դուր է գալիս երիտասարդական արձակը, բայց պոեզիայում, ըստ նրա, դեռ իշխում է 60-ականների սերունդը:

Երիտասարդ արձակագիր Արամ Պաչյանը, ով նաեւ նորաստեղծ «Գրանիշ» գրական ամսագրի համախմբագիրներից է, վստահ նշում է ձեւավորված գրական շարժման մասին. նրա համոզմամբ` երիտասարդ գրողներ անում են ամեն ինչ` գրականությանը տարածելու եւ այն ընթերցողին հասցնելու համար:

XS
SM
MD
LG