Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերից շախմատը կլինի հանրակրթական առարկա եւ կդասավանդվի 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարաններում շաբաթական երկու դասաժամով: Այն մյուս առարկաներից ոչնչով չի տարբերվի, կլինեն տնային եւ դասարանային աշխատանքներ, աշակերտները կգնահատվեն, կհանձնեն ստուգողականներ. դասագրքեր դեռեւս չկան, պիտի պատրաստվեն եւ տպագրվեն մինչեւ սեպտեմբեր:

Շախմատը հանրակրթական դպրոցներ ներմուծելու ծրագրի պատասխանատուն Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանն է, ում փոխանցմամբ` այս միտումը տարածված է ողջ աշխարհում:

Շախմատի դպրոցական ծրագրերը կպատրաստեն Կրթության ազգային ինստիտուտն ու շախմատի ակադեմիան: Այս օրերին Հայաստանի մարզպետարանների աջակցությամբ շախմատի ակադեմիան փնտրում է մասնագետների կամ շախմատի գիտակների, ովքեր վերապատրաստումից հետո կկարողանան աշխատել որպես ուսուցիչներ. Հայաստանի դպրոցներում շախմատ կդասավանդեն մոտ 1200 ուսուցիչներ:

Դպրոցները կստանան համապատասխան գույք՝ շախմատի սեղաններ, ցուցադրական տախտակներ, նստարաններ ու ժամացույցներ: Պետբյուջեից շախմատը դպրոցական առարկայի վերածելու ծրագրին տրամադրվել է մոտ 480 հազար դոլար:

XS
SM
MD
LG