Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի վարչապետի հովանու ներքո մեկնարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կառավարիչների ամենամյա մրցանակաբաշխություն, որը նպատակ ունի բացահայտել ոլորտի ընկերություններում աշխատող լավագույն երեք մենեջերներին:

Մրցանակաբաշխության ծրագրի համաձայն` յուրաքանչյուր տարի մրցույթում հաղթած լավագույն երեք մենեջերները դասընթացների կմասնակցեն բարձր վարկանիշ ունեցող աշխարհի առաջատար համալսարաններում, այս տարի` Միացյալ Նահանգների Սթենֆորդի համալսարանում:

Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու առավելագույնը 50 աշխատող ունեցող, մինչեւ 40 տարեկան մենեջերները: Ընտրության ժամանակ հաշվի են առնվելու հավակնորդի կրթությունը, ղեկավարման փորձը եւ այլն: Դասընթացների կազմակերպման համար 19 միլիոն դրամ է տրամադրել «Վիվասել–ՄՏՍ» ընկերությունը:

XS
SM
MD
LG