Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ընդունել է Ռուսաստանի տարածքային զարգացման նախարարին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Ռուսաստանի տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին, ով Երեւանում է հայ - ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովին մասնակցելու նպատակով:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը նշել է, որ իր գործընկերոջ` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ միասին մեծ նշանակություն են տալիս միջտարածաշրջանային համագործակցությանը: Հայաստանի նախագահը կարեւորել է համաժողովի անցկացումը` հույս հայտնելով, որ Վիկտոր Բասարգինի այցը եւ համաժողովի անցկացումը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում լուրջ խթան կհանդիսանան: Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ կապերի ամրապնդման եւ համագործակցության ընդլայնման գործում Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ Ռուսաստանի հայ համայնքի ներուժի լիարժեք օգտագործումը:

Վիկտոր Բասարգինը եւս երկու երկրների ռազմավարական հարաբերությունների խորացման եւ ամրապնդման գործում կարեւորել է տարածաշրջանների մակարդակով համագործակցության զարգացումը: Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ համագործակցության զարգացման գործում, նրա խոսքով, մեծ ներդրում ունի Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG