Մատչելիության հղումներ

logo-print

Մինսկի մետրոյում պայթյունից տուժածներից 142-ը դեռ հիվանդանոցներում են


Այսօրվա դրությամբ, Մինսկի հիվանդանոցներում են ապրիլի 11-ին Բելառուսի մայրաքաղաքի մետրոյում տեղի ունեցած պայթյունից տուժած 142 անձինք: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

Պայթյունի հետեւանքով զոհվել է 13 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել է:

Բելառուսի իշխանությունները պայթյունը ահաբեկչություն են որակել, հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել է 5 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG