Մատչելիության հղումներ

Իրանի գերագույն առաջնորդը չի ընդունել հետախուզության նախարարի հրաժարականը


Հրաժարական է ներկայացրել Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին: Այդ մասին տեղեկացնում է այդ երկրի IRNA պետական լրատվական գործակալությունը` առանց մանրամասներ ներկայացնելու:

Գործակալության փոխանցմամբ` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ընդունելով նախարարի հրաժարականը, նրան նշանակել է իր` անվտանգության հարցերով խորհրդական:

Fars լրատվական գործակալությունը, վկայակոչելով անանուն աղբյուրից ստացած տեղեկությունը, հաղորդում է, որ նախարարը պաշտոնանկ է արվել:

Այդուհանդերձ, ինչպես ավելի ուշ հաղորդել է ISNA գործակալությունը, Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին մերժել է հրաժարականը, ինչը, իրանական գործակալության վկայությամբ, նշանակում է, որ Հեյդար Մոսլեհին շարունակելու է պաշտոնավարել որպես հետախուզության նախարար:

Reuters-ը, իր հերթին, ընդգծում է, որ տեղի ունեցածը Իրանի բարձրագույն ղեկավարների միջեւ քաղաքական տարաձայնության հազվադեպ օրինակ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG