Մատչելիության հղումներ

Դատարանի առջեւ կկանգնեն Եգիպտոսի նախկին վարչապետը եւ երկու նախկին նախարարներ


Եգիպտոսում դատարանի առջեւ են կանգնելու երկրի նախկին վարչապետ Ահմեդ Նազիֆը, ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլին եւ ֆինանսների նախկին նախարար Յուսեֆ Բուտրոս Ղալին:

Եգիպտոսի գլխավոր դատախազի խոսքերով` նախկին պաշտոնյաները մեղադրվում են երկրի պետական միջոցները յուրացնելու մեջ:

Կոռուպցիայի համար են մեղադրվում նաեւ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի երկու որդիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG