Մատչելիության հղումներ

Դատարանը լուծարել է Մուբարաքի կուսակցությունը


Եգիպտոսում դատարանի որոշմամբ լուծարվել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գլխավորած Ազգային ժողովրդավարական կուսակցությունը:

Գերագույն վարչական դատարանը վճռել է, որ նախկին իշխող կուսակցությունը ներգրավված էր զանգվածային կոռուպցիայում:

Կուսակցության լուծարումը պահանջում էին ընդդիմության բողոքի ակցիաների մասնակիցները` մտավախություն ունենալով, որ Մուբարաքի հրաժարականից հետո էլ վերջինիս կողմնակիցները կարող են ազդեցություն ունենալ իրականացվող քաղաքականության վրա:

Կոռուպցիայի մեջ մեղադրվող արդեն նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը եւ իր երկու որդիները ձերբակալվել են անցած շաբաթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG