Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ վերացվել են մուտքի արտոնագրերը


Այսօրվանից Ռուսաստանի քաղաքացիները կարող են Թուրքիա մեկնել առանց մուտքի արտոնագրի:

Ուժի մեջ է մտել 2010 թվականի մայիսին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցի ընթացքում ստորագրված միջակառավարական համաձայնագիրը:

«Այժմ Ռուսաստանի քաղաքացիները Թուրքիայում, իսկ Թուրքիայի քաղաքացիները` Ռուսաստանում առանց մուտքի արտոնագրի կարող են գտնվել 30 օրվա ընթացում», - ասել է թուրքական իշխանությունների ներկայացուցիչը` շեշտելով, որ դա աշխատանքային գործունեության իրավունք չի տալիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG