Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված շքերթին


Շնորհավորելով ոստիկանության աշխատակիցներին եւ վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ` Սերժ Սարգսյանը ասել է. - «Անցած երկու տասնամյակները Հայաստանի ոստիկանության կայացման ու ամրապնդման կարեւոր շրջան էին, որի ընթացքում դուք իրականացրել եք ձեր առաքելությունը»:

«Հայաստանի ոստիկանությունն այս ընթացքում անցավ վերափոխումների բարդ շրջադարձերի միջով, եւ այսօր էլ բարեփոխումներն ու արդիականացումը համակարգում շարունակվում են: Ժամանակակից պահանջներին համապատասխանող օրենքների ընդունումը եւ օրենսդրական փոփոխությունների ողջ փաթեթը, իհարկե, անհրաժեշտ էին, բայց ակնհայտ է, որ դրանք բավարար չեն», - ասել է Սերժ Սարգսյանը` խոսելով նաեւ օրինականության պահպանման հարցում ոստիկանության անելիքների մասին:

Հանրապետության ղեկավարը, Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման եւ հասարակական կարգի պահպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատակիցների պարգեւատրել է ՀՀ մեդալներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG