Մատչելիության հղումներ

logo-print

Օբաման Լիբիայում ԱՄՆ-ի օդուժի հետագա մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում


Նախագահ Բարաք Օբաման անհրաժեշություն չի տեսնում վերականգնել Միացյալ Նահանգների անմիջական մասնակցությունը Լիբիայի օդային տարածքում «թռիչքազերծ գոտու» ռեժիմի ապահովմանը:

Օբաման Associated Press գործակալությունը ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնել դաշնակիցներին «հետախուզության եւ վառելիքի ապահովման» գործում:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգներին եւ ՆԱՏՕ-ին «արդեն հաջողվել է կանխել զանգվածային սպանությունները Լիբիայում», եւ «ահագնանում է միջազգային ճնշումը Քադաֆիի վրա, ով պետք է հրաժարական տա»:

Երեկ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստակամություն են հայտնել շարունակել Մուամար Քադաֆիի ռազմավարական օբյեկտների ուղղությամբ օդային հարվածները` մինչեւ Քադաֆին չդադարեցնի ապստամբների նկատմամբ ռազմական գործողությունները եւ չապահովի խաղաղ բնակչության համար մարդասիրական օգնության բաշխումը:

Նման ընդհանուր եզրակացության են հանգել ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները Բեռլինում անցկացրած խորհրդակության արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG