Մատչելիության հղումներ

Շաբաթ օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա 22-ամյա հայազգի շնորհալի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի եւ Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը: Կհնչեն Դվորժակի եւ Չայկովսկու ստեղծագործությունները:

Հախնազարյանը վերջին տասը տարիներին ապրում եւ սովորում է Մոսկվայում, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երիտասարդ երաժիշտը պատմում է ապագայի իր ծրագրերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG