Մատչելիության հղումներ

Երեւանի գրողների միության հարցման համաձայն` Ռազմիկ Դավոյանը ամենաճանաչված ժամանակից գրողն է


Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյան
Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյան

Երեւանի գրողների միությունը սոցիալական հարցումներ է անցկացրել` պարզելու համար, թե ժամանակակից հայ գրողներից ովքեր են ամենահայտնին: Երեւանի պետական եւ մանկավարժական համալսարանների ավելի քան 200 ուսանողների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ ժամանակակից գրականության մեջ ամենաբարձր վարկանիշն ունի Ռազմիկ Դավոյանը:

Ամիսներ առաջ ստեղծված Երեւանի գրողների միությունը գլխավորում է Աբգար Ափինյանը, ում խոսքով` այս նոր միությունը նպատակ ունի վերացնել Հայաստանի գրողների միության ստեղծած մենաշնորհը:

«Գրանիշ» գրական հանդեսի համախմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը չի հավատում կազմակերպված սոցիոլոգիական հարցումների ճշգրտությանը` նշելով, որ սա սեփական դիրքորոշումը ցույց տալու ձեւ է:

XS
SM
MD
LG