Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը այցելել է Ոստիկանության ակադեմիա


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ոստիկանության ակադեմիա:

Ոստիկանության օրվա նախօրեին ակադեմիայի բակում բացվել է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին նվիրված հուշարձան:

Նախագահը ներկա է գտնվել հուշարձանի բացման արարողությանը, որին հաջորդել է շքերթ` ակադեմիայի սաների մասնակցությամբ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նաեւ շրջել է ակադեմիայի շենքում, ծանոթացել բարձրագույն կրթությամբ ոստիկանության կադրային մասնագետներ պատրաստող ուսումնական հաստատության պայմաններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG