Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովին


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մասնակցել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփել է ակադեմիայի 2010 թվականի գիտական գործունեության արդյունքները եւ ներկայացրել գիտության ասպարեզում առկա խնդիրներն ու գիտության զարգացման առաջնահերթությունները:

Այնուհետեւ ժողովի մասնակիցները քննարկել են հաշվետու ժամանակահատվածում ակադեմիայի գործունեության արդյունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG