Մատչելիության հղումներ

Լիբիայի ռազմական գործողությունները կշարունակվեն մինչեւ Քադաֆիի հեռանալը


Լիբիայում ընթացող ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆին վայր չի դրել իր լիազորությունները, հայտարարել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների ղեկավարները:

Երեկ երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել են համատեղ հռչակագիր, որով խոստանում են շարունակել Լիբիայի խաղաղ քաղաքացիների պաշտպանության գործը:

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը ներկայացնում են միջազգային կոալիցիոն ուժերի հիմնական կազմը, որը Լիբիայի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցների համաձայն մարտի 19-ին այդ երկրում սկսեց ռազմական գործողությունները:

Բրիտանական կառավարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Լիբիայի նախկին արտգործնախարար Մուսա Քուսայի անունը հանվել է Լիբիայի նկատմամբ Եվրամիության սահմանած ֆինանսական պատժամիջոցների ցուցակից: Քուսան մարտի վերջին Լիբիայից փախել է Անգլիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG