Մատչելիության հղումներ

logo-print

Մի խումբ երիտասարդ բնապահպան ակտիվիստներ իրենց կոչում են «Վերակենդանացնենք Մաշտոցի այգին» նախաձեռնող խումբ եւ տարբեր նախաձեռնություններով ձգտում են վերականգնել ու հասարակության համար պիտանի հանգստի գոտու վերածել Չարենցի տուն-թանգարանի հարեւանությամբ` Արամի եւ Բուզանդի փողոցների միջնամասում գտնվող այգին:

Ապրիլի 17-ին այգում տեղի կունենա «Արեւածագ» փառատոնը, որը կներառի տարբեր խաղեր, նկարչական ու գրաֆիտի մրցույթներ, հեծանիվ վարելու դասընթաց, նաեւ կհնչի կենդանի երաժշտություն: Փառատոնն ամփոփվելու է երեկոյան թեյախմությամբ:

Նախաձեռնող խմբի ակտիվիստները նաեւ նախատեսում են դիմել քաղաքապետարան` այգում աղբամաններ եւ նստարաններ տեղադրելու խնդրանքով:

XS
SM
MD
LG