Մատչելիության հղումներ

Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում շփման գծի մոտ


Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավելի քան մեկ տասնյակ ռմբակոծիչներ եւ ուղղաթիռներ զորավարժություններ են անցկացնում «ճակատամերձ գոտում», հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն գործակալության հետ զրույցում հաստատել է զորավարժությունների փաստը եւ հայտնել, որ դրանց անձամբ հետեւում է նախարար Սաֆար Աբիեւը:

Ըստ նույն աղբյուրի` Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաեւ այցելել է «ճակատամերձ գոտու» զորամասերը եւ ծանոթացել դրանց մարտական պատրաստությանը:

1news.az ինտերնետային պարբերականի թղթակցի վկայությամբ` Աղդամի, Թերթերի եւ Բարդայի շրջաններում վարժական թռիչքները իրականացնում են 6-7 կործանիչներ եւ 8-10 ռազմական ուղղաթիռներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG