Մատչելիության հղումներ

Օբաման բյուջեի դեֆիցիտի կրճատման պլան է առաջարկում


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջարկել է պետբյուջեի դեֆիցիտի կրճատման պլան, որի նպատակն է առաջիկա 12 տարիների ընթացքում 4 տրիլիոն դոլարով նվազեցնել պետական պարտքը: Այս մասին նա հայտարարել է Ջորջ Վաշինգտոն համալսարանում:

Օբամայի ծրագիրը նախատեսում է նվազեցնել պաշտպանական ծախսերը, առողջապահության բնագավառի ծախսերը եւ հարկային բարեփոխումներ իրականացնել:

Միացյալ Նահանգների բյուջեի դեֆիցիտը ներկայումս կազմում է 14 տրիլիոն 200 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG