Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն նախագահող Լիտվայի ղեկավարը հաջորդ ամիս այցելելու է Հարավային Կովկաս


«Երկարատեւ հակամարտությունները ԵԱՀԿ-ում առանցքային դեր ունեն, եւ դրանք կարգավորելու ջանքերը ծայրահեղ նշանակություն ունեն կազմակերպության միասնականության համար», - ապրիլի 13-ին ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ-ն նախագահող երկրի՝ Լիտվայի նախագահ Դալիա Գրուբաուսկայտեն։

Նա ասել է, որ հաջորդ ամիս Հարավային Կովկաս կատարելիք իր այցելությունը օգտագործելու է «վստահության մթնոլորտի ամրապնդման» համար։

«[Հարավային] Կովկասում բոլոր կողմերը կարիք ունեն առաջ շարժվել փոխվստահության ոգով եւ վստահության միջոցների ամրապնդմամբ», - ասել է նա` ընդգծելով, որ փոքր քայլերը կարող են «մեծ նշանակություն ունենալ» չկարգավորված խնդիրների լուծուման հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG