Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազության տվյալներով` 2010-ի միայն առաջին կեսին սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ կատարված հանցագործությունները 54-ն են եղել` 80 տոկոսով ավելի 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ազգային ժողով է ներկայացվել մի նոր օրինագիծ, որն, ի թիվս այլ հարցերի, նպատակ ունի նաեւ խստացնել սեռական բռնության համար նախատեսված պատիժները:

Նոր օրինագիը քննարկման կդրվի հաջորդ քառօրյայում: Այդ կապակցությամբ «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը նախաձեռնել էր քննարկում, որին մասնակցեցին տարբեր շահագրգիռ կողմեր, նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

XS
SM
MD
LG