Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը առաջարկներ է ներկայացնում Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովին է ներկայացրել Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ մի շարք հայեցակարգային առաջարկություններ եւ դիտողություններ:

Օմբուդսմենի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, մասնավորապես, պաշտպանն առաջարկում է վերանայել երկքաղաքացիություն ունեցող անձանց որպես թեկնածու առաջադրվելու իրավունքի սահմանափակումը, անհրաժեշտ է համարում վերանայել տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը եւ առաջարկում է լրացում կատարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման կարգում:

Առաջարկվում է լրացուցիչ քննարկել երկրի նախագահի եւ Ազգային ժողովի պատգամավորի` թեկնածու ինքնաառաջադրվելու հնարավորության բացակայության հարցը, ինչը, օմբուդսմենի գնահատմամբ, անհարկի սահմանափակում է քաղաքացիների ընտրական իրավունքը:

Առաջարկվում է քննարկել ժամանակավորապես արտերկրում գտնվող Հայաստանի բոլոր քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով քվեարկելու հնարավորություն ընձեռելու տարբերակը:

Ներկայացվել են նաեւ քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկության մատչելիությանը, ընտրացուցակներին վերաբերող եւ այլ առաջարկներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG