Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հայտարարում է Մինսկի մետրոյի ահաբեկչության բացահայտման մասին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ Մինսկի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունը բացահայտված է:

«Այսօր ժամը 5.00-ին հանցագործությունը բացահայտվել է: Նրանք տվել են իրենց ցուցմունքները», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` քննության արդյունքների վերաբերյալ օպերատիվ զեկույցում ասել է Լուկաշենկոն եւ հավելել. - «Գլխավորը` մենք գիտենք, թե ով եւ երբ է կատարել»:

Նա փայլուն է որակել ահաբեկչության կատարման մեջ կասկածվողների ձերբակալության գործողությունը, որը իրավապահները իրականացրել են երեկ երեկոյան:

Լուկաշենկոն ասել է նաեւ, որ պետք է սեղմ ժամկետում ավարտել ընթացակարգային միջոցառումները եւ գործը հանձնել դատարան:

Մինսկի մետրոպոլիտենի «Օկտյաբրսկայա» կայարանում երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է 12, վիրավորվել` 190 մարդ: Բելառուսի գլխավոր դատախազությունը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG