Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը կարեւորում է պաշտպանական ոլորտում հայ - վրացական համագործակցությունը


Պաշտպանական ոլորտում հայ - վրացական համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սեյրան Օհանյանը կարեւորել է Վրաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումը` նշելով, որ այն կարող է նպաստել տարածաշրջանի կայունությանը եւ անվտանգության ամրապնդմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG