Մատչելիության հղումներ

Հոսնի Մուբարաքին կալանելու որոշում է ընդունվել


Եգիպտոսի հանրային մեղադրողը որոշում է ընդունել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին 15 օրով կալանելու մասին` նրա դեմ սկսված կոռուպցիայի հետաքննության գործով։

Մուբարաքը գտնվում է հիվանդանոցում։ Երեքշաբթի օրը նա հիվանդանոց է տեղափոխվել սրտի հետ կապված խնդիրներով։

Այսօր հարցաքննվել են ու 15 օրով կալանավորվել նրա երկու որդիները` Ալաան ու Գամալը։ Նրանք մեղադրվում են յուրացումների եւ պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ։

Եգիպտոսի նախկին նախագահը հրաժարական տվեց փետրվարի 11-ին` ավելի քան մեկ ամիս անընդմեջ շարունակվող զանգվածային ակցիաների, ցույցերի հետեւանքով։

Ցուցարարների ու անվտանգության ուժերի միջեւ բախումների արդյունքում մոտավորապես հազար մարդ է սպանվել։

Մուբարաքին եւ նրա ընտանիքի անդամներին արգելվել էր լքել Եգիպտոսը, սառեցվել էին նրանց բանկային հաշիվները։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG