Մատչելիության հղումներ

Առաջիկա գիշերը ցրտահարություն է սպասվում


Ապրիլի 14-ի գիշերը Արարատյան դաշտում եւ դրա նախալեռնային գոտիներում, Տավուշի հովիտներում, Սյունիքի հովիտների առանձին հատվածներում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` օդում` մինչեւ -20C, հողի մակերեւույթին` մինչեւ -2...-30C:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` գիշերը ժամը 3:00-ին օդի ջերմաստիճանը սպասվում է Ցելսուսի սանդղակով 0 աստիճան, 4:00-ին` -1 աստիճան, 5:00-7:00-ին` -2 աստիճան, քամին հյուսիսարեւմտյան` վայրկյանում 1-3 մետր արագությամբ:

Ցրտահարության տևողությունը կկազմի 3 ժամ:

«Խորհուրդ է տրվում կազմակերպել այգիների ծխահարում սկսած գիշերը ժամը 3:00-ից», - ասված է հաղորդագրությունում:

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի պետական ծառայությունից հաղորդել են, որ ապրիլի 13-ի գիշերը Հայաստանում ամենուրեք դիտվել են տեղումներ եւ ամպրոպ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում` ձյուն, քամու ուժգնացում` վայրկյանում 20-25 մետր: Լոռիում, Տավուշում եւ լեռնային շրջաններում առաջացել է ձյան ծածկ` 15-30 սանտիմետր բարձրությամբ, օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում նվազել է մինչեւ +1...+3 աստիճան Ցելսիուսի սանդղակով: Նույն աղբյուրի փոխանցմամբ` այսօր Հայաստանի տարածքում սպասվում են առատ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում մինչեւ վայրկյանում 25-30 մետր, լեռներում եւ լեռնանցքներում` բուք:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` այսօր Վանաձոր - Ալավերդի եւ Սիսիան - Երեւան ճանապարհներին ավտոմեքենաներ են հայտնվել ձնաբքերի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG