Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանին հետաքրքրում է Իրաքի վերակառուցմանը մասնակցելու հնարավորությունը


Երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հնարավոր ոլորտներն են քննարկվել Բաղդադում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանի եւ Իրաքի` տնտեսական ոլորտի համար պատասխանատու փոխվարչապետ Սալեհ ալ Մուտլակխի հանդիպման ժամանակ:

Մասնավորապես, Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Իրաքի փոխվարչապետին հետաքրքրել է Հայաստանից Իրաք էլեկտրաէներգիայի հնարավոր ներմուծումը: Կողմերը քննարկել են էլեկտրաէներգիայի ներմուծման հնարավոր ճանապարհները եւ հույս հայտնել, որ այդ խնդիրը լուծում կգտնի:

Խոսվել է նաեւ Իրաքի վերակառուցման գործում, հատկապես բնակարանային շինարարության մեջ Հայաստանի հնարավոր մասնակցության մասին:

Դեսպանը տեղեկացրել է Սալեհ ալ Մուտլակխին, որ մոտ ապագայում հայկական կողմը կներկայացնի իրաքյան կողմի քննարկմանը երկու պայմանագիր` տնտեսական համագործակցության եւ ներդրումների պաշտպանման մասին:

Մուրադ Մուրադյանը Իրաքի փոխվարչապետին է փոխանցել Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրավերը` այցելել Հայաստան: Սալեհ ալ Մուտլակխին ընդունել է հրավերը եւ ասել, որ մոտ ապագայում կայցելի Հայաստան` բարձրաստիճան պաշտոնյաների եւ իրաքյան գործարարների ուղեկցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG