Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին


Մինսկի մետրոյում երեկ տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Հեռագրում, որի տեքստը տրամադրել են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Խոր վշտով ընդունեցի Մինսկի մետրոյում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը, որտեղ ահաբեկչության հետեւանքով մահացել եւ վիրավորվել են անմեղ մարդիկ: Հայաստանում անկեղծորեն սգում են եղբայրական բելառուս ժողովրդի հետ միասին: Պատրաստ ենք պայթյունի հետեւանքով տուժածներին անհրաժեշտ ամեն աջակցություն ցուցաբերել, այդ թվում` ընդունել եւ կազմակերպել նրանց բուժումը Երեւանի բուժհաստատություններում»:

«Խնդրում եմ փոխանցել իմ անկեղծ ցավակցությունը զոհվածների հարազատներին ու մտերիմներին եւ շուտափույթ ապաքինման մաղթանքները` այդ հանցավոր արարքի հետեւանքով տուժածներին», - բելառուս գործընկերոջը գրում է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG