Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը հրավիրվել է Թուրքիա


Թուրքական Zaman-ը տեղեկացնում է, որ մայիսի 8-13-ը Ստամբուլում անցկացվելիք ՄԱԿ-ի համաժողովին մասնակցելու համար հրավեր է ուղարկվել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։

Դեսպան Միթաթ Ռենդեն, երկուշաբթի օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնելով այս մասին, ավելացրել է, որ ո'չ Հայաստանի, ո'չ Ադրբեջանի նախագահները դեռես չեն հաստատել իրենց մասնակցությունը համաժողովին։

Հրավերները ՄԱԿ-ի վարչակազմից ուղարկվել են կազմակերպության անդամ երկրների ներկայացուցչություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG