Մատչելիության հղումներ

Կոտ դ'Իվուարի նոր նախագահը երկրի բնակիչներին բռնությունից զերծ մնալու կոչ է անում


Կոտ դ'Իվուարի նոր նախագահ Ալասան Ուատարան հեռուստատեսային ուղերձում երկրի բնակչությանը կոչ է արել ձեռնպահ մնալ բռնությունից:

Երեկ Աբիջանում կալանավորվել է ամիսներ շարունակ իր պաշտոնը լքել չցանկացող նախկին նախագահ Լորան Գբագբոն:

Այդ փաստը ողջունել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման` հույս հայտնելով, որ մի քանի ամիս իշխանության համար մղված զինված պայքարից հետո նոր նախագահը ազգային հաշտեցմանը նպաստող քայլեր կձեռնարկի:

Գբագբոն իրեն հավատարիմ ուժերին կոչ է արել դադարեցնել դիմադրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG