Մատչելիության հղումներ

logo-print

Լիբիայի նախկին արտգործնախարարը հայրենակիցներին համախմբման կոչ է անում


Լիբիայի արտաքին գործերի նախկին նախարար Մուսա Քուսան այսօր հանդես է եկել երկրից հեռանալուց հետո առաջին հրապարակային հայտարարությամբ:

70-ական թվականներից Մուամար Քադաֆիին ամենամոտ կանգնած պաշտոնյաներից մեկը լիբիացիներին ազգային համախմբման կոչ է արել եւ նախազգուշացրել, որ Լիբիային կարող է սպասել Սոմալիի ճակատագիրը, թե հակամարտության կողմերը չդադարեն գնալ դեպի քաղաքացիական պատերազմ:

Նախկին պաշտոնյան նաեւ հայտարարել է, որ կապ չի պահպանում Քադաֆիի ռեժիմի հետ:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները պնդում են, որ Քուսան ձերբակալված չէ, սակայն նրա գտնվելու վայրը չի բացահայտվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG