Մատչելիության հղումներ

Ստեղծվել է համահայկական երիտասարդական խորհրդարան


Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյան

Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյան

Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է Համահայկական երիտասարդական խորհրդարան, որի նպատակն է համազգային խնդիրների շուրջ համախմբել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի երիտասարդներին ու երիտասարդական կազմակերպություններին:

Համահայկական երիտասարդական խորհրդարանի նիստերը նախատեսվում է գումարել ամեն ամիս համացանցի միջոցով, հնարավոր է` նաեւ Հայաստանում կամ մեկ այլ երկրում: Այժմ խորհրդարանի վիրտուալ տարբերակը գործում է Facebook-ում, առաջիկայում պատրաստ կլինի նաեւ Համահայկական երիտասարդական պառլամենտի կայքէջը:

Պառլամենտն այժմ ղեկավարում է Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչությունը, հետագայում կլինեն նաեւ համակարգողներ, ովքեր պարբերաբար կփոխվեն: Յուրաքանչյուր ոք կարող է իր առաջարկով ու դիտողություններով մասնակցել պառլամենտի բաց քննարուկմներին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG