Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ընդունել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցչին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները նշել են, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը, անդրադարձել են երկու երկրների իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Նալբանդյանն ու Ֆոլը հանգամանալից քննարկել են մի շարք միջազգային հարցեր, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները եւ զարգացումները, մասնավորապես` ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլը: Այս ենթատեքստում երկուստեք վերահաստատվել է, որ հիմնախնդիրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG