Մատչելիության հղումներ

Համանախագահները ժամանել են Երեւան


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները` (ձախից աջ) Իգոր Պոպով, Ռոբերտ Բրադկե, Բեռնար Ֆասիե:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները` (ձախից աջ) Իգոր Պոպով, Ռոբերտ Բրադկե, Բեռնար Ֆասիե:

Երկուշաբթի օրը հերթական տարածաշրջան այցի շրջանակներում Երեւան են ժամանել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան):

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ արտգործնախարարի հետ միջազգային միջնորդների բանակցությունները կայանալու են այսօր երեկոյան, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը համանախագահներին կընդունի վաղը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Ստեփանակերտում համանախագահներին սպասում են երեքշաբթի օրը: Ծրագրված է նրանց հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:

ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ «համանախագահների այցի նպատակն է շարունակել քննարկումները բազային սկզբունքների հիման վրա` հենվելով Սոչիի հանդիպման արձանագրած դրական տեղաշարժի վրա»:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` քննարկվելու են նաեւ կոնկրետ միջոցառումները Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտումների համատեղ հետաքննության` կողմերի ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ:

Միջազգային միջնորդների հերթական տարածաշրջանային այցը կավարտվի Բաքվում, որտեղ նրանք կլինեն ապրիլի 13-ին եւ14-ին: Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը հայտնել է, որ նրանք Ադրբեջան մուտք կգործեն Լեռնային Ղարաբաղում հատելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ Երեւան էին մարտի 16-ին, ինչից հետո` մարտի 24-ին հրապարակվեց դեռ անցած տարի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված դիտարկման ամփոփումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG