Մատչելիության հղումներ

Համանախագահները կքննեն ադրբեջանցի տղայի մահվան հանգամանքները


Ապրիլի 13-ին Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Աղդամ - Բարդա ճանապարհի հատվածում ԵԱՀԿ-ի առաքելությունը հերթական մոնիտորինգն է անցկացնելու:

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, դիտարկման ժամանակ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հատելու են շփման գիծը եւ այցելելու են Աղդամի շրջանի Օրթա Գարվենդ գյուղ` շարունակելու 9-ամյա Ֆարիզ Բադալովի մահվան հանգամանքների քննությունը:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանցի տղան մարտի սկզբին զոհվել է հայ դիպուկահարի արձակած կրակոցից, ինչը հայկական կողմը կտրականապես հերքում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG