Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը աշխատանքից ազատել է ՆԳՆ-ի եւս չորս գեներալների եւ իր խորհրդականին


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այսօրվա հրամանագրով զբաղեցրած պաշտոններից ազատվել են միլիցիայի չորս գեներալ-մայորներ` Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր տեսուչ Վիկտոր Բատուրինը, ՆԳՆ-ի Բոլգորոդի իրավաբանական ինստիտուտի պետ Իգոր Ամելչակովը, Բաշկիրիայի ներքին գործերի նախարարի` տնտեսական անվտանգության հարցերով տեղակալ Նաիլ Վալիուլինը եւ Ամուրի մարզի ներքին գործերի վարչության պետ Յուրի Ֆոկինը:

Այս ամսվա սկզբից Ռուսաստանի նախագահը ներքին գործերի համակարգում աշխատանքից ազատել է արդեն շուրջ երկուեւկես տասնյակ գեներալների:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` երկուշաբթի օրը Մեդվեդեւի ստորագրած մեկ այլ հրամանագրով աշխատանքից ազատվել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Վլադիմիր Շեւչենկոն` սեփական դիմումի համաձայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG