Մատչելիության հղումներ

Հայաստանցի երկու մարզիկներ` ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական գավաթի հաղթողներ


Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական գավաթի հերթական խաղարկությունում հայաստանցի մարզիկներ Անդրանիկ Չափարյանը եւ Երջանիկ Կարապետյանը ոսկե մեդալներ են նվաճել, համապատասխանաբար, 73 եւ 48 կիլոգրամ քաշային կարգերում:

Մրցաշարին, որը երեկ է ավարտվել, Հայաստանը մասնակցել է 9 մարզիկներով:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության համաձայն` հայաստանցի եւս երկու մարզիկներ գրավել են 5-րդ, մեկը` 7-րդ տեղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG