Մատչելիության հղումներ

Համանախագահները ժամանում են Երեւան


Տարածաշրջան այցի շրջանակներում այսօր Հայաստան են ժամանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Երեւանում նախատեսված են միջնորդների հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ «համանախագահների այցի նպատակն է շարունակել քննարկումները բազային սկզբունքների հիման վրա` հենվելով Սոչիի հանդիպման արձանագրած դրական տեղաշարժի վրա»:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` քննարկվելու են նաեւ կոնկրետ միջոցառումները Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտումների համատեղ հետաքննության` կողմերի ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ:

Միջնորդները ծրագրում են այցելել նաեւ Լեռնային Ղարաբաղ, իսկ նրանց այցը Բաքու կայանալու է ապրիլի 13-14-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG