Մատչելիության հղումներ

Գազայի հատվածում անցած օրվա ընթացքում 12 մարդ է զոհվել


Իսրայելի օդուժի եւ զրահատեխնիկայի հասցրած հարվածների արդյունքում Գազայի հատվածում անցած օրվա ընթացքում 12 մարդ է զոհվել:

Հինգշաբթի օրվանից մեկնարկած պատժիչ գործողության արդյունքում զոհերի ընդհանուր թիվը հասել է 18-ի: Զոհվածների մեջ կան խաղաղ բնակիչներ, ինչպես նաեւ ՀԱՄԱՍ ռազմականացված խմբավորման զինյալներ, այդ թվում` դաշտային հրամանատարներից մեկը:

Իսրայելը ռազմական այս օպերացիան սկսեց այն բանից հետո, երբ պաղեստինյան զինյալների կողմից Գազայի հատվածից արձակված հրթիռը դիպավ իսրայելյան դպրոցական ավտոբուսին` ծանր վիրավորելով մի երեխայի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG