Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Կիեւում մասնակցել է ԱՊՀ-ի նիստին եւ հանդիպումներ ունեցել


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Կիեւում մասնակցել է ԱՊՀ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նախարարների խորհրդի նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ-ի գործունեությանն առնչվող շուրջ 15 հարց, այդ թվում` ԱՊՀ-ի տնտեսական զարգացման խթանման, հումանիտար, տեղեկատվական եւ միգրացիոն բնագավառներում համագործակցության, իրավապահ եւ ուժային մարմինների միջեւ անվտանգության ապահովման ոլորտում գործակցության հարցեր:

Նիստի արդյունքում հավանության են արժանացել ԱՊՀ-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգում ներառվելիք մի շարք փաստաթղթերի նախագծեր, այդ թվում` ԱՊՀ-ի կազմավորման 20-ամյակի եւ Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունների նախագծերը:

Կիեւում Նալբանդյանը կարճատեւ զրույցներ է ունեցել եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկել Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոյի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովի, Ղրղըզստանի արտգործնախարար Ռուսլան Կազակբաեւի եւ Տաջիկստանի արտգործնախարար Խամրախոն Զարիֆի հետ:

ԱՊՀ-ի արտգործնախարարներին ընդունել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG