Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի հանրահավաքը ոստիկանության հետ բախումով է սկսվել


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը մեկնարկեց ոստիկանության հետ բախումներով:

Երբ հանրահավաքի սկզբում ՀԱԿ ղեկավարները Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ բարձրանում էին Մատենադարանի հարթակ, «Պոնչիկանոց» սրճարանի հարակից տարածքը լցվեց ցուցարարներով: Կորյունի փողոցի սկզբնամասում փողոցի լայնքով խումբ-խումբ շղթա կազմած ոստիկանները սկսեցին ցուցարարներին հրել դեպի Մատենադարանի հարակից տարածք եւ թույլ չտալ, որ նրանք տարածվեն Մաշտոցի փողոցով դեպի ներքեւ: Այդ պահին քաշքշուկ սկսվեց:

Երբ քաշքշուկն ավելի սաստկացավ, տարածք ժամանեցին հատուկ ջոկատայինները` զրահաբաճկոններով սաղավարտներով, մահակները ձեռքներին ու շարվեցին փողոցի լայնքով` փակելով փողոցը:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ շտապօգնության կամ հրշեջ մեքենա անցնելու պարագայում, հանրահավաքի մասնակիցները ճանապարհ կբացեն նրանց առաջ:

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG