Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը ընդունել է ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետին


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 8-ին ընդունել է ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետ Ֆրենկ Բոլանդին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Ֆրենկ Բոլանդը Սեյրան Օհանյանին է ներկայացրել Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ Պլանավորման ու վերանայման գործընթացի գնահատման արդյունքների վերաբերյալ նախնական դիտարկումները, քննարկվել են նաեւ Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայմանն առնչվող հարցեր:

Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ Պլանավորման ու վերանայման գործընթացի շրջանակներում ստանձնած պաշտպանությանն առնչվող նպատակների իրականացման առաջընթացը գնահատելու նպատակով հերթական այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գնահատման խումբը քննարկումներ է ունեցել պաշտպանական բարեփոխումների գործընթացում ներգրավված` Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան վարչությունների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG