Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում է ՆԱՏՕ-ի պատվիրակությունը


Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2010 թվականի եւ Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) փաստաթղթերի գնահատման, ինչպես նաեւ Հայաստան - ՆԱՏՕ ԱԳԳԾ 2011-2012 թվականների փաստաթղթի քննարկման նպատակով ապրիլի 4-9-ը Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը:

Քառօրյա քննարկումներից եւ հանդիպումներից հետո այսօր ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստան - ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը` Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի նախագահությամբ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նիստի ընթացքում ներկայացվել են փաստաթղթերի գնահատման նախնական արդյունքները, արձանագրվել է այն առաջընթացը, որը գրանցվել է նշված փաստաթղթերում ընդգրկված նպատակների իրականացման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG