Մատչելիության հղումներ

Եվրոպական մշակութային հիմնադրամը այցելեց Երեւան


Եվրոպական մշակութային hիմնադրամը, որի գործունեության մի մեծ հատվածն ընդգրկում է միջմշակութային ամենատարբեր նախագծեր ֆինանսավորելը, հակված է ակտիվացնել մշակութային նորարարությունները Կովկասում, որոնք ուղղված կլինեն ու մասնակից կդարձնեն եվրոպական մեծ ընտանիքի տարբեր անդամներին:

Սա Եվրոպական մշակութային հիմնադրամի երկրորդ այցն էր տարածաշրջան. մի քանի տարի առաջ, երբ իրենց դրամաշնորհային ծրագրերից մեկը հասանելի դարձավ նաեւ մեր տարածաշրջանի երկրներին, նրանք տեղեկատվական այց կատարեցին Թբիլիսի: Այս անգամ այցն ավելի խորը բովանդակություն ուներ, քանի որ իրենց գործունեության մասին տեղեկատվություն տարածելուց բացի, հիմնադրամի ներկայացուցիչները մտադիր էին բացահայտել Հայաստանում մշակութային անկախ գործունեություն ծավալող կազմակերպություններն ու անհատներին, ինչպես նաեւ ներկայացնել վերջին տարիներին իրենց կողմից ֆինանսավորված երկու հայկական նախագծերը:

Որպես դոնոր կազմակերպություն` Ամստերդամում գործող Եվրոպական մշակութային հիմնադրամը անկախ կառույց է եւ դրամաշնորհներ տրամադրում է 3 հիմնական ուղղություններով` համագործակցության դրամաշնորհներ, որոնք վերաբերում են Եվրամիության եւ հարեւանության ծրագրի երկրների մշակութային նախագծերին, Բալկանյան երկրների հետ մշակութային ծրագրեր խրախուսող դրամաշնորհներ եւ Step beyond անհատական դրամաշնորները, որոնք կոչված են ապահովել մշակութային գործունեություն իրականացնող անհատների շարժունությունը` ծածկելով կոնկրետ նպատակով իրականացվող ճամփորդության ծախսերը:

XS
SM
MD
LG